Բաժիններ՝

ՊՍԺ-ն կողմնորոշվել է նոր մարզչի թեկնածության հարցում

ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է, թե ով կփոխարինի Ունայի Էմերիին գլխավոր մարզչի պաշտոնում:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կհեռանա ակումբից մրցաշրջանի վերջում, քանի որ փարիզեցիների ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում:
Ինչպես հաղորդում է RMC-ն, ՊՍԺ-ն արդեն կողմնորոշվել է նրանում, թե ով կփոխարինի իսպանացուն գլխավոր մարզչի պաշտոնում:

Ընդ որում, նրանք կոնկրետ անուն չեն տալիս, սակայն բացառել են մի քանի տարբերակ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը հաստատ իտալացի չի լինի, իսկ դա բացառում է Կարլո Անչելոտիին, Անտոնիո Կոնտեի և Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները:

Բացի այդ, տվյալ պահին այդ մարզիչը զբաղված է այլ ակումբում, դրա համար բացառվում են Թոմաս Տուխելի և Լուիս Էնրիկեի թեկնածությունները: Պետք է նշել, որ նման դեպքում թեկնածուները կարող են լինել Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»), Մաուրիսիո Պոչետինիոն («Տոտենհեմ») և Սերժիու Կոնսեյսդաուն («Պորտու»), որոնց վերջին շաբաթները կապում են ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս