Բաժիններ՝

Մոուրինիոն պորտուգալական ֆուտբոլի արքան է

«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Կարլուշ Կարվալյալը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի նախօրեին բարձր կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին:

«Ժոզեն պորտուգալական ֆուտբոլի արքան է: Նա «Պորտուի» պատմության լավագույն մարզիչն է: Նա բացեց դռները դեպի արտասահման մեր մարզիչների նոր սերնդի համար: Նա ցույց տվեց աշխարհին պորտուգալացի մասնագետների գաղափարները:

Նա մարտիկ է: Նկատի ունեմ, որ նա շատ ուժեղ է մտքի խաղերում: Նրան դուր է գալիս այս թատրոնը, դրա համար էլ նա իրեն այդպես է պահում, և սովորաբար նա հաղթում է այդ մենամարտերում: Իսկ ես ուրիշ եմ, ես գերադասում եմ մնալ այդ թատրոնից դուրս»,- Կարվալյալի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս