
Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Մարտի 27-ին՝ ժամը 21:15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել «Nissan Tiida» մակնիշի 0878ME պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Գ.) և հոսանքազրկել. տուժածներ չկան: