
Ֆաբիանու Կարուանան՝ հավակնորդների մրցաշարի հաղթող

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցավ: Առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսադր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց սև խաղաքարերով առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի:
ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տոնեց:
Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:
Վարվառա Հայրապետյան
Բեռլին, Գերմանիա