Այսուհետ փորձելու եմ այնպես անել, որ մրցաշարի մեկնարկում երբեք չպարտվեմ սպիտակներով. Սերգեյ Կարյակին
Շախմատի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի կարծիքով հավակնորդերի մրցաշարում ամենակարևորը լավ մեկնարկն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Կարյակինը սպիտակ խաղաքարերով կիսեց միավոր չին Դին Լիժենի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարյակինն ամփոփեց հավակնորդների 14 տուրերը. «Մի քիչ տխրել եմ, որ վերջի տուրում չկարողացա լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցիս համար: Կարծում եմ Կարուանային կհաջողվի հաղթել այս տարվա մրցաշարում: Երկու տարի առաջ նա մոտ էր հաղթանակին, թեպետ ես հաղթեցի: Այս մրցաշարից հետո փորձելու եմ այնպես անել, որ մրցաշարի մեկնարկում երբեք չպարտվեմ սպիտակներով»,-շեշտեց ռուս շախմատիստը:
Կարյակինի խոսքով՝ միայն 5-րդ տուրից հետո իրեն հաջողվեց ներգրավել պայքարի մեջ: «5-րդ տուրից հետո միայն սկսեցի լավագույն խաղս խաղալ»,-ասաց գրոսմայստերը:
Սերգեյ Կարյակինը հավակնորդների այս մրցաշարում կրեց երկու պարտություն, 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով և 4-ում էլ հաղթեց: Նա 14 հնարավորից հավաքեց հավաքեց 8 միավոր:
Վարվառա Հայրապետյան
Բեռլին, Գերմանիա