
Հիջաբով կինը սարսափից սկսել է երգել ինքնաթիռում

Սոցցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հիջաբով կինը ողբում եւ բարձրաձայն երգում է ինքնաթիռում, որպեսզի իրենից հեռացնի վատ մտքերը վերթիռի եւ վայրէջքի ժամանակ: Հոլովակը Facebook-ի էջում հրապարակել է Soheil Foroutan անունով օգտատերը։ Երբ ինքնաթիռը բարեհաջող վեր է բարձրացել, բոլոր ուղեւորները ծիծաղել եւ ծափահարել են վախեցած մուսուլման կնոջը: Նրա հաջորդ խուճապի նոպայի ժամանակ, երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարում, նրանք փորձում էին հանգստացնել կնոջը եւ ջուր են բերել նրա համար:
Տեսահոլովակը գրեթե երկու հազար լայք եւ չորս հազար ռեփոստ է հավաքել: