Արոնյանը նորից պարտվեց. հավակորդների մրցաշար
Շախմատի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրը ևս անհաջող ավարտ ունեցավ շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանի համար:
Նախավերջին տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի առաջատար Ֆաբիանու Կարուանայի հետ, ով մրցում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 39-րդ քայլին Արոնյանն անձնատուր եղավ՝ կրելով այս մրցաշարում իր 6-րդ պարտությունը:
Միաժամանակ ընթացող պարտիաներում Շահրիյար Մամեդյարովը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Սոն և Կարյակինը կիսել են միավորը:
Հավակորդների մրցաշարում մարտի 27-ին կկայանա վերջին տուրը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: