
Էդվարդ Նալբանդյանը Վան Գրիգորյանի հետ քննարկել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: