«Մատանիների տիրակալը» սերիալն ամենաթանկը կդառնա պատմության մեջ
Ջ.Ռ.Ռ.Թոլքինի «Մատանիների տիրակալի» մոտիվներով Amazon ծառայության կողմից նկարահանվող սերիալն ամենաթանկը կդառնա հեռուստատեսության պատմության մեջ:
Այդ մասին հայտնել է Entertainment Weekly-ն: Ֆենթեզի-սագայի ադապտացման իրավունքը Amazon-ի վրա նստել է 250 մլն դոլար: Ծառայությանը եւս 250 մլն դոլար կպահանջվի սերիալի երկու եթերաշրջանների արտադրության եւ մարկետինգի համար: Ուրիշ ոչ մի սերիալ դեռ 500 մլն դոլար չի արժեցել, ճշտում է հրատարակությունը:
Դրա հետ մեկտեղ «Մատանիների տիրակալի» ֆիլմերի եռերգության արտադրական բյուջեն, որը նկարահանել է Փիթեր Ջեքսոնը, կազմել է 280 մլն դոլար:
Արդի ամենաթանկ սերիալը համարվող HBO-ի «Գահերի խաղը» նախագծի մեկ սերիան արժե 15 մլն դոլար: Նշվում է, որ Amazon-ի «Մատանիների տիրակալը» չի կրկնելու Թոլքինի սագայի՝ Ջեքսոնի կողմից արդեն էկրանավորված սյուժեն, այլ դրա փոխարեն կդառնա նրա փրիքվելը: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:
Amazon-ը Amazon Studios-ի օրիգինալ կոնտենտի արտադրության համար կինո- եւ հեռուստադեպարտամենտը բացել է 2010 թվականին: Ստուդիայի թողարկած ֆիլմերի թվում են՝ «Մարդը բարձր դղյակում», «Ակնհայտը», «Օրինակելի կին խռովարարները» եւ «Մոցարտը ջունգլիներում» սերիալները: