Դոլարայնացման մակարդակը հունվարին
ՀՀ Կենտրոնական բանկը ամփոփել է դոլարայնացման մակարդակը Հայաստանում՝ հունվար ամսին։
5 տարբեր չափանիշներով՝ դոլարայնացման մակարդակն այսպիսին է.
D1- ցուցանիշի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը) դոլարայնացման մակարդակը 2018 թվականի հունվարին կազմել է 46.6%։ 2017-ի դեկտեմբերի համեմատ այս գծով դոլարայնացման մակարդակն աճել է 0.8 տոկոսային կետով։
D2-ի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) դոլարայնացման մակարդակը էապես չի փոխվել՝ 55.4%։
D3-ի գծով ( ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում) դոլարայնացման մակարդակն աճել է 2.1 տոկոսային կետով և կազմել 50.2%:
D4-ի գծով (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) 0.2 տոկոսային կետով նվազել է և հունվարին կազմել 65.3%:
Ինչ վարբերում է վարկերի դոլարայնացման մակարդակն արտացոլող D5 ցուցանիշին (ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը), գրանցվել է 0.7 տոկոսային կետի չափով նվազում։