Բաժիններ՝

Կաթնաշոռային նախաճաշ, որը հեշտությամբ կպատրաստեն անգամ խոհանոցից հեռու մարդիկ

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 150 գ
2. Ձու – 1 հատ
3. Ալյուր – 50 գ
4. Կեֆիր – 300 մլ
5. Սոդա – 1/3 թ/գ
6. Շաքարավազ – 1 ճ/գ
7. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել շաքարավազի հետ:

2. Ավելացնել կաթնաշոռը, կեֆիրը, սոդան և մանրակրկիտ խառնել:

3. Ավելացնել ալյուրը. պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:

4. Խմորը վերցնել գդալով և դնել նախապես տաքացրած տապակի մեջ (առանց յուղի ավելի համեղ է ստացվում): Բլիթները արագ են պատրաստվում, այնպես որ պետք է ուշադիր լինել:

5. Մատուցել թթվասերի կամ մուրաբայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս