
Հայաստանի հավաքականը Էստոնիայի դեմ խաղին ընդառաջ վերջին մարզումն է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Էստոնիայի դեմ ընկերական խաղին ընդառաջ վերջին մարզումն է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է մարզման տեսանյութը:
Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 18:00-ին: