Եթե սիրում եք ոչ ստանդարտ ուտեստներ. սիբիրյան բորշչ՝ մսագնդիկներով և լոբով
Բաղադրիչներ
1. Մսի ոսկորներ արգանակի համար
2. Խոզի և տավարի աղացած միս – 500 գ
3. Կաղամբ – 1 հատ
4. Կոնսերվացված կարմիր լոբի – 400 գ
5. Բազուկ – 1 հատ
6. Գազար – 2 հատ
7. Բուլղարական պղպեղ – 1 հատ
8. Սոխ – 1 հատ
9. Կարտոֆիլ – 4-5 հատ
10. Սխտոր – 4 ատամիկ
11. Տոմատի մածուկ – 4-5 ճ/գ
12. Սամիթ և մաղադանոս, դափնու տերև, աղ, յուղ
Պատրաստման եղանակը
1. Նախ եփել արգանակը՝ ավելացնելով դափնու տերև և աղ: Երբ պատրաստ լինի, ոսկորները հեռացնել:
2. Բազուկը երկար շերտատել և լցնել արգանակի մեջ, ավելացնել կոլոլիկները: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:
3. Քանի դեռ կարտոֆիլը եփվում է մսագնդիկների հետ, միասին տապակել սոխը, գազարը, բուլղարական պղպեղը և տոմատի մածուկը:
4. Սխտորը ճզմել, կաղամբը կտրատել:
5. Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ: Երբ եռա, ավելացնել կաղամբը:
6. Դրանից հետո ավելացնել լոբին և սխտորը: 10 րոպե անց ապուրին ավելացնել կտրատված կանաչին և 15 րոպե թողնել, որ եփվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը