Բնական միջոց, որը կօգնի վերականգնել հոդերը, ամրացնել ոսկորները

Բնական միջոց, որը համարվում է հոդացավերի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից մեկը։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգնում է ամրացնել ոսկորներն ու հոդերը, վերականգնում է աճառները, հանգստացնում ցավն ու լավացնում կյանքի որակը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ անանուխի չորացրած տերևներ և ծաղիկներ
  • 1 թեյի գդալ ռոզմարինի չորացրած տերևներ և ծաղիկներ
  • 1 թեյի գդալ ուրցի չորացրած տերևներ և ծաղիկներ
  • 1 թեյի գդալ եղեսպակի չորացրած տերևներ և ծաղիկներ
  • 1 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացրեք, ավելացրեք թվարկված խոտաբույսերը։ Եվս մեկ րոպե եռացրեք։ Թողեք 15 րոպե։ Եթե ցանկանում եք՝ թեյը քաղցր լինի, կարող եք մեղր ավելացնել։ Ըմպելիքը սառնարանում պահեք 5 օրից ոչ ավելի։

Կարդացեք նաև

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2 բաժակ։ Առաջինը հարկավոր է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ քնելուց 30-40 րոպե առաջ։ Ըմպելիքն օգտագործեք տաք վիճակում, շարունակեք 3 շաբաթ։

Ուշադրություն։ Տեղեկատվությունը չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։ Խնդրի առկայության դեպքում դիմեք մասնագետի, հետևեք նրա խորհուրդներին։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս