ԵՄ-ն մտահոգվում է վիզաներ ունեցող հայ միգրանտներով
«Վերջին ժամանակներս միտում կա, որ բավականին մեծ թվով մարդիկ, որոնք օրինական վիզա են ստացել, մի քանի անգամ օրինական եղել են Եվրոպայում, փորձում են մնալ այնտեղ: Պարզ է, իրենց իրավունքն է, որ ուզում են ապաստան ստանալ, այսինքն` ասում են, որ Հայաստանում խնդրներ կան, և ինքն ուզում է մնալ: Այդ մարդկանց թիվը շատ կտրուկ աճել է, խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր մարդկանց մասին է վերջին 5 տարում: Ու ԵՄ-ն ուզում է հասկանալ, թե դա ինչի հետ է կապված, ուսումնասիրում և քննարկում են մեր կառավարության հետ: Այսինքն` ոչ թե անօրինական միգրանտների մասին է խոսքը, այլ մարդիկ, որոնք փայլուն կենսագրություն ունեն, օրինական վիզա են ստացել, բայց ապաստան են խնդրում»,- 168.am-ին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը` խոսելով ռեադմիսիայի մասին:
Ըստ նրա` եվրոպացիները փորձում են հասկանալ, թե ինչի հետ է դա կապված, որպեսզի վաղը, երբ վիզային ռեժիմն ազատականացվի, մեծ հոսքեր չլինեն. «Այդ պրոցեսը դրական հունով գնում է, բայց կարող են լինել խնդիրներ: Եվ այստեղ ԵՄ-ի համար կարևոր է ռեադմիսիան, որպեսզի դու այդ մարդկանց բոլորին հետ ընդունես»:
Նրա խոսքով՝ ռեադիմիսիան դրական է նաև Հայաստանի համար, որովհետև մեզ ձեռնտու է, որ մեր քաղաքացինե չփախչի Եվրոպա, կամ երբ մտնում է անօրինական, վերադառնա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: