Կառլա Բրունին հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Սարկոզիի
Երգչուհի Կառլա Բրունի Սարկոզին հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի, որի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել։
«Ես հպարտանում եմ քեզանով, իմ սե՛ր, որովհետեւ դու հասկանալի ես, դու իրավացի ես, դու ուժեղ ես, հպարտանում եմ, թե ինչպես ես քեզ պահում՝ չնայած այդ ամենին, չնայած ողջ աղտեղությանը»,- գրել է Բրունին Instagrami-ի իր էջում:
Հաղորդագրությունը հրապարակված է ֆրանսերեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով: Մարտի 21-ի երեկոյան 25 ժամ հարցաքննությունից հետո՝ քնադադարով, Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրել 2007 թվականին Լիբիայից նրա նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում:
Նախկին նախագահին մեղսագրվում է պասսիվ կոռուպցիա, ընտրական ընտրարշավի անօրինական ֆինանսավորում եւ լիբիական պետական միջոցների թաքուցում: 2012 թվականի գարնանը Mediapart ֆրանսիական հրատարակությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնցում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից Սարկոզիի նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրոյի փոխանցման մասին: Այս գործով դատաքննությունը Ֆրանսիայում մինչեւ այժմ շարունակվում է:
Ներկայում Սարկոզին գտնվում է դատական հսկողության ներքո, որը նախատեսում է այս գործով մի շարք մեղադրյալների հետ շփվելու արգելք եւ մի շարք երկրներ, այդ թվում՝ Լիբիա այցելելու անհնարինություն: Մարտի 21-ին Սարկոզիի փաստաբանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել սահմանափակումները, որոնք դատարանի կողմից դրվել են Սարկոզիի վրա, եւ պաշտպանել Ֆրանսիայի նախկին նախագահի անմեղությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: