«Միշտ էլ պատրաստ եղեք` որոշակի պատերազմական երևույթներ, հնարավոր է՝ լինի». Գալուստ Սահակյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

«Ես պետք է խնդրեմ՝ նման հայտարարությունների չհետևեք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու, Հայաստանի տարածքների 80 տոկոսն ադրբեջանական լինելու հայտարարությունների մասին:

Գ. Սահակյանի խոսքով՝  հայ ազգը բավականին երկար պատմություն ունի. «Միայն հայկյան թագավորները, կարծեմ, եղել են 60 հոգի: Այն ժամանակ Ադրբեջան հասկացողություն չի եղել, առավել ևս, երբ ստեղծվել են փոխհարաբերություններ, հիմնականում 10 պետություններ են եղել, որոնցից մեկը Հայաստանն է: Հիմա Ալիևը կլինի, թե նման մեկը կլինի, ես չեմ կարծում, որ մենք պատրաստ ենք ինչ-որ ձևով այդ մասին խոսելու, ոովհետև Ալիևի ասածն իմաստազուրկ ըմբռնում է»:

168.amի հարցին՝ հայկական իշխանությունները չպե՞տք է արձագանքեն այդ հայտարարություններին, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, ովքեր ուզում են, կարող են պատասխանել, բայց հայկական իշխանությունները եթե ինչ-որ ձևով պետք է պատասխանեն, դա նշանակում է՝ ինչ-որ իրոնիա են մտցնում, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի այդ ամենը»:

Հարցին՝ Ալիևի հայտարարության մեջ պատերազմի սպառնալիք տեսնո՞ւմ եք, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Միշտ էլ պատրաստ եղեք` որոշակի պատերազմական երևույթներ, հնարավոր է՝ լինի, բայց մեծ պատերազմ այս իրողությունում՝ չկա նման խնդիր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս