Ամուր և փայլուն մազեր ունենալու գաղտնիքը
Շամպունները, որոնք պարբերաբար օգտագործվում են մեր կողմից, մեծ քանակով քիմիական միջոցներ են պարունակում: Դրանք կարող են վնասել թե գլխամաշկին, թե մազերին: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ տանը կարող եք բնական շամպուն պատրաստել, որը կամրացնի մազերն ու դրանց փայլ կհաղորդի:
Բաղադրիչներ
- 2 ձվի դեղնուց
- 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
- ջուր:
Բոլոր բաղադրիչները խառնեք, օգտագործեք շամպունի փոխարեն: Լավ լվացեք մազերը: Եթե ձվի հոտը տհաճ է ձեզ համար, կարող եք խնձորի քացախ օգտագործել:
Հարկավոր է
- 2 թեյի գդալ խնձորի քացախ
- 1 բաժակ ջուր:
Խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք շամպունից հետո: Խնձորի քացախի հոտը կանհետանա, երբ մազերը չորանան:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը