Հայաստանն ու Իսրայելը կբացառեն եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

Կառավարությունը հավանություն տվեց 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված Հայաստանի և Իսրայելի Պետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Օրերս Սահմանադրական դատարանն արդեն իսկ համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

«Այս պահի դրությամբ նման համաձայնագիր ունենք 46 երկրի հետ: Եվս երեք երկրի՝ Ղրղզստանի, Սեյշելյան կղզիների և Ուզբեկստանի հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր: Մինչ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, ևս չորս երկրների հետ կավարտվեն բանակցությունները և կպատրաստվեն ստորագրման»,- ասաց Արամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031