Ճակատագրի կանոնները: Հետևիր դրանց ու երջանիկ կլինես
1. Ամեն ինչի սկիզբը դատարկությունն է, սակայն այն պետք է լցվի:
2. Ցանկալիին հասնելու համար միայն ցանկությունը քիչ է, պետք է որոշում կայացնել: Միայն այդ դեպքում կհայտնվեն հնարավորություններ:
3. Որպեսզի ճանապարհդ փոխես, պետք է կանգ առնել, իսկ արդեն դրանից հետո նոր սկսես ուրիշ կողմ շարժվել:
4. Կյանքում ստիպված ես լինում վճարել ամեն ինչի համար: Բայց ամենաթանկը անգործությունն արժե: Երբեմն սա ակնհայտ է դառնում միայն կյանքի վերջում:
5. Եթե մարդն անընդհատ վախենում է ինչ-որ բան այնպես չանել, սխալ գործել, ապա նա, անգամ չկասկածելով այդ մասին, անում է իր կյանքի ամենամեծ սխալը:
6. Նմանը միշտ նմանին է ձգտում: Կյանքում ոչ մի պատահական բան չկա: Մենք դեպի մեզ ենք ձգում բոլորովին էլ ոչ այն մարդկանց, ում կցանկանայինք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ով ամբողջովին նման է մեզ:
7. Եթե դուք տեսնում եք, որ ձեր առջև դրված նպատակն անհասանելի է, ապա կենտրոնացեք այլ նպատակների վրա: Հասնելով դրանց՝ փորձեք վերադառնալ նախորդ, չստացված նպատակին:
8. Եթե կյանքից ոչինչ չխնդրես, ապա այն քեզ ոչինչ չի տա: Եթե ինչ-որ անորոշ բան խնդրես, ապա պարգևը ևս այդպիսի բնույթ կկրի: Անհրաժեշտ է միշտ հստակ ձևակերպել ցանկությունները:
9. Կյանքում բացարձակ հաճույք չկա: Այն միշտ սահմանափակվում է մեր աշխարհընկալմամբ:
10. Դուք ձգտում եք փոփոխությունների՞: Այդ դեպքում մոռացեք պասիվության մասին: Հենց դրա շնորհիվ է բաց թողնվում այն հնարավորությունը, որը մեզ տալիս է ճակատագիրը: Գծեք երթուղին և վերջնակետը: Բայց այնտեղ հասնելու համար պետք է ճանապարհ ընկնել:
11. Կյանքը միշտ ստիպում է լուծել այն խնդիրները, որոնցից մարդը խուսափում է: Դրանցից թաքնվել հնարավոր չէ, քանի որ այժմ ինչ-որ խնդիր չլուծելով, այն ստիպված կլինեք լուծել կյանքի այլ փուլում: Բայց այս անգամ որոշման համար շատ ավելի պետք կլինի վճարել:
12. Կյանքում միշտ էլ ընտրություն կա: Երբեմն այն հենց ընտրության բացակայության մեջ է կայանում: Կյանքում շատ հնարավորություններ կան: Սակայն ձեռք բերելով մեկը՝ միշտ կորցնում ես մյուսը: Այդ պատճառով էլ կորուստներն անխուսափելի են: Բայց դրանք միշտ կարելի է դիտարկել՝ որպես նոր ձեռքբերում:
13. Նորը միշտ ենթադրում է հնի կործանում: Բայց պետք է ոչ միայն կործանել, այլև մաքրել տեղը: Իսկ դրա համար պահանջվում են ուժեր, ժամանակ և գիտելիքներ: Չէ՞ որ պետք է իմանալ, թե ի՞նչ կառուցել ու ինչպե՞ս: Եթե այդպիսի գիտելիքներ չկան, ապա ավելի լավ է չքանդել, այլապես կարելի է կառուցել սարսափելի մի բան:
14. Մարդը փորձում է փոխել իր կյանքը, բայց նրան խանգարում են հին կարծրատիպերն ու սովորությունները: Դրանք անընդհատ նրան փորձում են վերադարձնել նախկին կենսակերպին: Այդ պատճառով էլ փոփոխությունները միշտ շատ դանդաղ են ընթանում ու պահանջում են շատ ջանքեր:
15. Մեզնից ցանկացածը դեպի իրեն է ձգում հենց այն, ինչն ամենաշատն է սիրում, սպասում կամ վախենում է, քանի որ հենց դրա վրա է կենտրոնանում գիտակցությունը: Ճակատագիրը երբեք ավելորդ բան չի տալիս: Այն շռայլ է, բայց միայն՝ ցանկալիի շրջանակներում:
16. Ողջ կյանքում ամենուր հակասություններ են: Ինչ-որ մեկին մենք սիրում ենք, իսկ ինչ-որ մեկին էլ՝ ատում: Ինչ-որ մեկի հետ ընկերություն ենք անում, իսկ ինչ-որ մեկի հետ էլ՝ մրցակցում: Ձեռք ենք բերում ու կորցնում, հանդիպում ենք ու բաժանվում:
Մարդը ձգտում է կայունության և, միևնույն ժամանակ, անբավարարության զգացում ունենում կյանքի կանոնակարգված հոսքից: Հնարավոր չէ ինչ-որ բան հասկանալ՝ չիմանալով դրա հակառակ կողմի մասին:
17. Մարդիկ ձգտում են ներդաշնակության, բայց որպեսզի հասնեն դրան, պետք է ներդաշնակություն լինի ներքուստ: Դա սեփական արժանիքների ու թերությունների ընդունումն է, սեփական անձի անկատար լինելու ու ներքին խաղաղության գիտակցությունը: Անհրաժեշտ է, որպեսզի գիտակցությունը, արարքներն ու զգացմունքները համաձայնեցված գործեն:
18. Պետք է հասկանալ, որը աշխարհը ստեղծված չէ սոսկ հաճույքներ վայելելու համար: Շատ հաճախ այն չի համապատասխանում մեր սպասումներին և նրա մասին մեր պատկերացումներին: Բայց պետք է միշտ ձգտել բարի գործ անել: Նա, ով ունակ չէ դրան, երբեք չի կարող գնահատել ուրիշներից եկող բարին:
19. Ինչ-որ մեկին մարդկանց մեջ միշտ նյարդայնացնում է իր մեջի եղածը: Ուրիշ մարդիկ մեզ համար հայելիներ կարող են դառնալ: Պետք է միայն ուշադիր նայել նրանց մեջ: Այդ ժամանակ ինքներս մեզ ավելի լավ կճանաչենք:
20. Եթե ձեզ մոտ ինչ-որ բան ունենալու, ինչ-որ բանի տիրելու ուժգին ցանկություն է առաջանում, դա նշանակում է, որ դուք չեք ընդունում ձեր ունակություններն ու արժանիքները: Միգուցե դուք ավելի՞ շատ բան ունեք, քան ուզում եք ունենալ:
21. Շատ դժվար է դիմադրել նեգատիվ մտքերին: Դրանք ստիպում են տառապել, անհանգստանալ, հուզվել: Այդ նեգատիվ հոսքից առանձնացրեք մեկ միտք ու ճնշեք այն: Այդ ժամանակ դուք կկտրեք վնասաբեր շղթան, և այն արդեն այդքան ուժեղ ձեզ չի անհանգստացնի:
22. Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Այդ ժամանակ տագնապները, հուզմունքը, բարդույթները կանհետանան, և դուք կսկսեք լիարժեք կյանք:
23. Մեզ շրջապատող աշխարհը բացարձակ չեզոք է: Այդ մենք ենք այն լավը կամ վատը դարձնում: Աշխատեք իրականությունը դրականորեն ընկալել, և այդ ժամանակ այն երջանիկ և ուրախ կդառնա:
24. Երբեք շրջապատի կարծիքներին մի վերաբերվեք՝ որպես բարձրագույն ատյանի ճշմարտությունների: Բոլորի համար լավը լինել չի կարելի: Միշտ էլ կգտնվեն չարակամներ: Թույլ մի տվեք նրանց գերակայել ձեզ:
25. Մենք բոլորս էլ այս աշխարհ ենք գալիս ոչ մի տեղից ու գնում ենք ոչ մի տեղ: Եվ ուրեմն՝ կարո՞ղ է մեր գոյության իմաստը լինել, կամ կա՞ արդյոք կյանք՝ իր բոլոր դրսևորումներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը