Բաժիններ՝

Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ. հավակնորդների մրցաշար

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ուն 3 միավոր:

Մյու պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Կարյակին խաղը, որտեղ շախմատիստնեը կիսեցին միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031