Բաժիններ՝

«Լիդիան Արմենիան» համատեղ ուսումնական վարժանք անցկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ (լուսանկարներ, տեսանյութ)

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հատուկ նշանակություն է տալիս ընկերության գործունեության բոլոր փուլերում և ոլորտներում ռիսկերի կանխարգելմանը և արդյունավետ կառավարմանը: Սա վերաբերում է ոչ միայն բնապահպանական կառավարմանը, այլ նաև աշխատանքային անվտանգությանը: Արտակարգ իրավիճակների կանխարգելումը և անհրաժեշտության դեպքում՝ արագ և պրոֆեսիոնալ արձագանքումը նվազեցնում է ռիսկերը և մեղացնում հնարավոր հետևանքները:

Հենց այս նպատակով ընկերությունը ստեղծել է իր աշխատակիցներից բաղկացած արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբ, որը 150 ժամ հատուկ պատրաստության դասընթացներ է անցել ՀՀ ԱԻՆ մասնագետների օգնությամբ: Խմբի 11 անդամներից 5-ը Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ են և ձեռք բերված հմտությունները անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել ոչ միայն Ամուլսարի ծրագրում, այլև իրենց համայնքներում:

ԱԻՆ դասընթացների վերջնական փուլը համատեղ ուսումնական վարժանքն էր, որն անցկացվեց մարտի 16-ին, Ջերմուկ քաղաքում: «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամներն՝ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ, իրականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարեցին մի քանի գործողություն․ տուժածների տարհանում հրդեհի վայրից, տարհանում ավտոմեքենայի վթարի վայրից և առաջին բուժօգնության ցուցաբերում:

ՀՀ ԱԻՆ բուժծառայության պետ գնդապետ Կարեն Աթոյանը կարևորեց «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու մոտեցումը և ԱԻՆ օգնությամբ իր աշխատակիցների պրոֆեսիոնալ վերապատրաստումը: Լավ պատրաստված թիմը տեղում կարող է զգալիորեն նվազեցնել անցանկալի հետևանքների հավանականությունը՝ ցանկացած արտակարգ իրավիճակում:

Խումբը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի՝ ոչ միայն Ամուլսարի հանքավայրի տարածքում, այլև ԱԻՆ համար օժանդակ ուժ հանդիսանալ տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում: 2017 թվականի ամռանը Արտավանի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ակտիվ մասնակցեցին նաև «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամները, ինչը զգալիորեն նպաստեց հրդեհի արագ լոկալիզացիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս