
Ստամբուլում PKK-ի դեմ ուղղված հատուկ գործողություններ են իրականացվել

Ստամբուլի ոստիկանությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ուղղված հատուկ գործողություններ է իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական haberturk.com-ը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը գործողությունների ընթացքում ձերբակալել է PKK-ի 10 ներկայացուցչի:
Թուրքական ոստիկանության փոխանցմամբ` PKK-ի դեմ ուղղված գործողություններ իրականացվելու են նաև Թուրքիայի մյուս նահանգներում:
Մարտի 15-ին Թուրքիայի Իզմիրի նահանգում ձերբակալվել էր PKK 8 ներկայացուցիչ: