Բաժիններ՝

Անտուան Գրիզմանը տուն է փնտրում «Բարսելոնայում»

Կարծես թե «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատրաստվում է «կապտանռնագույնների» կազմ տեղափոխվելուն: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, այս խոսքերի հերթական հաստատում կարող է ծառայել այն փաստը, որ ֆրանսիացի հարձակվողը տուն է փնտրում Բարսելոնայում: Ըստ աղբյուրի տեղեկույթան՝ Անտուանի կինը դիմել է անշարժ գույքի գործակալություն և արդեն հասցրել է նայել մի քանի տարբերակներ Բարսելոնայից 20 կմ հեռավորության վրա գտնվող էլիտար շրջանում, որտեղ տվյալ պահին ապրում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Ֆիլիպե Կոուտինիոն:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, ամռանը «կապտանռնագույնների» հարձակումը կավելանա ևս մեկ թոփ-հարձակվողով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031