Հենց այս 10 նշաններն են վկայում այն մասին, որ ձեր առջև նորմալ տղամարդ է…
Ազատ և ամուսնացած կանանց միջև տարվող զրույցների ընթացքում հաճախ է հնչում հետևյալ արտահայտությունը. «Հենց մի նորմալ տղամարդ գտնես, կտեսնես, թե ինչպես է կյանքդ փոխվում», չնայած բոլորովին փաստ չէ, որ ամուսնացած կանանց տղամարդը նորմալների թվին է դասում: Եվ այսպես, ինչպե՞ս տարբերել նորմալ տղամարդուն:
1. Նորմալ տղամարդու առաջին նշանը ես համարում եմ վերջինիս՝ իր սեփական վախերի դեմ պայքարելու ունակությունը: Ես չեմ ասում, որ տղամարդն իրավունք չունի վախեր ունենալու, և նրանցից ցուցադրական հերոսականություն չեմ սպասում:
Տղամարդիկ հաճախ վախենում են բժիշկներից, փող չլինելուց, անկողնային անհաջողությունից, ավտոմոբիլային վթարներից և էլի շատ բաներից: Եվ ահա նորմալ տղամարդը, ատամները սեղմելով, բժշկի կգնա, կսովորի տնտեսել կամ ավելի շատ վաստակել, խմած ղեկին չի նստի, կընդունի, որ երբեմն սեքսի մեջ էլ են լինում անցանկալի իրավիճակներ, և վերը նշված բոլոր բաները իր սեփական խնդիրն է համարում, այլ ոչ՝ շրջապատողների:
2. Նորմալ տղամարդու 2-րդ նշանը ես համարում եմ նրա նորմալ վերաբերմունքը ֆիզիոլոգիային: Ես, իհարկե, նկատի չունեմ նրանց, ովքեր շաբաթը մեկ անգամ են լողանում, ու համարում են, որ սխտորն ու քրտինքի հոտը լավագույն աֆրոդիզիակներն են:
Ես նկատի ունեմ այն տղամարդկանց, ովքեր չեն սարսափում կնոջ՝ հանկարծակի սկսված դաշտանից կամ երեխայի սրտխառնուքից ու լուծից: Իմ սեփական դիտարկմամբ՝ հենց այսպիսի տղամարդիկ են լավագույն սիրեկանները, քանի որ նրանք կանացի մարմինն ընդունում են այնպես, ինչպես այն կա՝ դրան չնայելով սեփական բակտերիաֆոբիայի սահմանափակումների պրիզմայի միջոցով:
3. Նորմալ տղամարդու տարբերակիչ նշան է նաև այն, որ նա կարողանա հասկանալ կանացի ու տղամարդկային հոգեբանության տարբերությունը: Այդպիսի տղամարդիկ գիտեն, որ կանայք զգայական էակներ են, ավելի բարդ, և շատ դեպքերում՝ անկանխատեսելի, և թույլ են տալիս, որ նրանք լինեն այնպիսին, ինչպիսին որ կանանց ստեղծել է բնությունը: Նրանք հասկանում են, որ հենց դրանում է թաքնված տղամարդու և կնոջ շփման ողջ հմայքը: Եթե սեռերը միանման լինեին, հետաքրքիր չէր լինի:
4. Նորմալ տղամարդու մասին խոսող 4-րդ նշանն այն բանի հստակ գիտակցությունն է, թե ինչ է ուզում ինքը յուրաքանչյուր պահի: Օրինակ, հիմա ես սոված եմ, հիմա ուզում եմ քնել, հիմա հոգնել եմ: Մեկ ժամից աշխատանքի եմ գնալու, երեկոյան՝ 23:00-ին տուն եմ վերադառնալու:
Սա իմ վերջին գավաթն է. Էլ չեմ խմելու: Նա որոշել է այդպես, նա արել է այդպես: Կենսական զանազան իրավիճակներում այդպիսի մարդիկ արագ են գլխի ընկնում, թե խնդրին որ կողմից պետք է մոտենալ՝ այն լուծելու համար, և նրանց դժվար է շեղել իրենց կայացրած որոշումներից: Դա նաև անվանում են սեփական անձի հետ լավ կարգավորված հետադարձ կապ:
5. Նորմալ տղամարդու 5-րդ նշանը՝ ինչպես ծախսերի, այնպես էլ՝ գումարը տնտեսելու նկատմամբ խելամիտ վերաբերմունքն է: Խելամիտ տղամարդիկ կատեգորիկ դեմ են մոլեխաղերին, քանի որ համարում են, որ արյուն-քրտինքով վաստակած գումարը քամուն տալը սխալ է:
6. Նորմալ տղամարդը չի խաբում: Չի խաբում ոչ այն, թե քանիսին է երեկ երեկոյան ընկերներին հրաժեշտ տվել, ոչ իր վաստակած գումարի թիվն է սխալ ասում, ու ոչ էլ ստում է ընտանեկան կարգավիճակի մասին հարցերի պատասխանելիս: Կանոնները շատ պարզ են: Ամենասկզբից ճիշտն ասելով՝ նա իրեն չի վտանգում հետագայում ստի բացահայտման թեմայով տհաճ խոսակցություններ ունենալ:
7. Նորմալ տղամարդը ցանկություն չի ունենում ապրել սկանդալային մարդկանց հետ: Իր հասցեին գոռոց լսելով՝ նորմալ տղամարդն առաջին հերթին՝ կկտրի այդ ձայն, իսկ հետո կհարցնի, թե ինչ է պատահել: Դրանից հետո ինչ-որ կերպ կլուծի այդ խնդիրը:
Չորրորդ քայլ չկա ու չի կարող լինել, և հենց այդ պատճառով էլ նորմալ տղամարդու հետ սկանդալներ հնարավոր չէ սարքել:
8. Նորմալ տղամարդու մասին է խոսում նաև նրա՝ սիրո նկատմամբ ունեցած ձգտումը: Այդպիսի տղամարդիկ ունակ են ընդունել սերը ու հնարավոր բոլոր եղանակներով վերադարձնել այն, և զգացմունքներից խայթվածի պես չեն փախչում:
Հենց այն պատճառով, որ գծուծությունը նրանց բնորոշ չէ, իսկ իրենց վախերի դեմ պայքարելու սովորություն ունեն, այդ մարդկանց հաջողվում է պահպանել մինչև խոր ծերություն ռոմանտիկ կերպով սիրելու ունակությունը: Այսպիսի տղամարդիկ իրենց կնոջը շատ նվիրված են ու հավատարիմ և նրանց սիրում են ոչ ցուցադրաբար՝ պաշտպանելով վտանգներից ու իզուր տեղը չնեղացնելով:
9. Սեփական թերություններն ու սխալները գիտակցող և ընդունող տղամարդիկ նույնպես դասվում են նորմալների շարքին: Նրանք չեն ամաչում ու վատ չեն զգում ասել, որ իրենք հիմարություն են արել: Չեն ամաչում ներողություն խնդրել: Նրանք նաև կարողանում են ուղղել այդ սխալները և չկրկնել դրանք:
10. Նորմալ տղամարդը շատ նվիրված է երեխաներին: Ոչ ամուսնալուծությունը և ոչ էլ որևէ այլ դարակազմիկ իրադարձություն չեն կարող խանգարել նրան հայր լինել, և վերջ: Նորմալ տղամարդիկ կատարյալ հայրեր են:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը