Բաժիններ՝

Ինչպես ասում են իտալացիները՝ «չկա «Պորկետա», չկա տոն». խոզի մսով ռուլետ

«Պորկետան» իտալական խոհանոցի ամենատարածված ուտեստներից մեկն է: Այն համեմված ռուլետ է՝ պատրաստված խոզի մսից և լավ կարմրացրած ջեռոցում:

Բաղադրիչներ

1. Խոզի թիակ՝ առանց ոսկորի – 1.5 կգ
2. Եղեսպակ – 2 ճ/գ
3. Նարնջի կեղև – 3 ճ/գ
4. Սամիթի սերմ – 2 ճ/գ
5. Հազրեվարդ – 2 ճ/գ
6. Սխտոր – 6 ատամիկ
7. Աղ – 2 թ/գ
8. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
9. Աղացած սև պղպեղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Լվանալ խոզի թիակը: Թիակը դանակով ձևավորել այնպես, որպեսզի ստացվի մեկ կտոր, որը հնարավոր է փաթաթել ռուլետի նման:

2. Պատրաստված միսը լավ աղ անել և վրան ձիթապտղի յուղ քսել:

3. Մսի վրա տարածել պղպեղը, սամիթի սերմը, հազրեվարդը, եղեսպակը, մանրացրած սխտորը և նարնջի կեղևը:

4. Փաթաթել միսը ռուլետի նման:

5. Կապկպել ռուլետը սննդային թելով և ուղարկել սառնարան ամբողջ գիշեր:

6. Ռուլետը տեղավորել խորը կաղապարի մեջ, վրան ձիթապտղի յուղ քսել: Պորկետին պատրաստել 20 րոպե, 230 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետո ջերմաստիճանն իջեցնել մինչև 120 աստիճան և թողնել ջեռոցում ևս 60 րոպե:

7. Դրանից հետո ռուլետը ծածկել փայլաթիթեղով և եփել ևս 10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս