Բաժիններ՝

Կենդանակերպի 6 ամենաուղիղ նշանները

Ազնվությունը լավագույն մարտավարությունն է։ Մարդիկ ցանկանում են իմանալ ճշմարտությունը, բայց ոչ միշտ են պատրաստ ազնիվ ու անկեղծ լինել։ Flytothesky.ru-ն ներկայացրել է կենդանակերպի ամենաուղիղ նշաններին։

Խոյ։ Խոյն անպայման ամեն ինչ կասի ձեր մասին, նույնիսկ, եթե նրան այդ մասին չեք հարցրել։ Խոյի լեզուն նրա թշնամին է։ Նա չի կարողանում զսպել իրեն, անհրաժեշտ էլ չի համարում անել դա, քանի որ, իր կարծիքով՝ ազնվությունը վեր է ամենից։ Խոյը կարող է բավական կոշտ լինել իր արտահայտություններում։

Ցուլ։ Հնարավորության դեպքում Ցուլը կփորձի խուսափել կոնֆլիկտից, բայց որոշ դեպքերում նա պարզապես չի կարողանում դիմանալ և ասում է այն, ինչ մտածում է։ Նա չի ցանկանում ստել, քանի որ դա իրեն անհարմարություն է պատճառում։ Նա իր պարտքն է համարում մարդկանց ասել միայն ճշմարտությունը՝ չնայած դրա հետևանքով երբեմն անհարմար իրավիճակներում է հայտնվում։

Խեցգետին։ Որքան մտերմանում եք Խեցգետնի հետ, այնքան շուտ եք զգում նրա ուղիղ լինելը, որը երբեմն հասնում է անտակտության։ Խեցգետինները սիրող են, հոգատար, բայց նաև հավատացած են, որ ճշմարտությունն ասելիս միշտ հաշվի են առնում մյուսների զգացմունքները։ Իրականում այդպես չէ։ Խեցգետինը փակ է մարդկանց համար և կարող է չգիտակցել, որ իր բառերը կարող են վիրավորել, ցավեցնել մարդկանց։

Կարդացեք նաև

Առյուծ։ Առյուծը ոչնչից չի վախենում, այդ թվում՝ բոլորին ճշմարտությունն ասելուց։ Ծանոթանալու առաջին իսկ պահից կենդանակերպի այս նշանն ասում է այն, ինչ մտածում է։ Ընդ որում, նա ճշմարտությունը հիմնականում ասում է, երբ իրեն հարցնում են․ Առյուծն իր նախաձեռնությամբ ոչ միշտ է ուղիղ։ Նա ցանկանում է վստահ լիդեր լինել, իսկ դրա համար պետք է ազնվության օրինակ լինի, որպեսզի մարդիկ հավատան իրեն։ Ի դեպ, Առյուծը հիանում է իր այդ հատկությամբ։ Նրա ստեղծած իմիջն իր համար ավելի կարևոր է, քան սուտ խոսելիս բռնվելը։

Կույս։ Կույսերը ռացիոնալ են, տրամաբանող։ Ստի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ճշմարտությունը բավական դաժան է հնչում Կույսերի բառերով, և մարդիկ երբեմն պարզապես ցանկանում են, որ նա լռի, որքան էլ ճշմարիտ լինի նրա խոսքը։ Խնդիրն այն է, որ Կույսի մտադրությունները միշտ բարի են, նա չի ցանկանում որևէ մեկին ցավ պատճառել։ Կույսը պարզապես չի համբերում, նա ցանկանում է ճիշտ ուղու վրա դնել մարդկանց։

Աղեղնավոր։ Աղեղնավորը սիրում է անկեղծ ու ազնիվ լինել։ Երբեմն ավելորդ անկեղծության հետևանքով նրանից նեղանում են։ Աղեղնավորը երբեք չի զսպի իրեն, նա կարտահայտի իր կարծիքը՝ չնայած շատ դեպքերում անկեղծությունն առհասարակ անհրաժեշտ ու տեղին չէ։ Ընդ որում, Աղեղնավորը պահանջում է, որ մարդիկ ևս անկեղծ ու ուղիղ լինեն իր հետ շփման ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս