Այս վիտամինի անբավարար քանակը կապված է մաշկի ծերացման, մազաթափության, շաքարի բարձր մակարդակի հետ

Բիոտինը վիտամին է, որն առավել հայտնի է՝ որպես վիտամին B7: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս էլեմենտը միանում է տարբեր ֆերմենտների, որոնք անհրաժեշտ են բջիջների վերականգնման, ճարպաթթուների արտադրման, ճարպերի ու ամինաթթուների նյութափոխանակության համար:

Այս վիտամինը կարող եք ստանալ սննդամթերքի միջոցով: Մասնավորապես, վիտամին B7-ով հարուստ են միսը, ձվի դեղնուցը, կաթը, պանիրը, ձուկը, հավի միսը, ամբողջահատիկները, հնդկական ընկույզը, ոլոռը, լոբին, սիսեռը, սունկը, ծաղկակաղամբը, կարտոֆիլը, բանանը, խաղողը, ձմերուկը, ավոկադոն, ելակը, քունջութը, նուշը, գետնանուշը:

Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում խորհուրդ է տրվում հավելումներ օգտագործել, քանի որ սննդամթերքում դրա չափաքանակը բավական փոքր է: Վիտամին B7-ի անբավարար մակարդակը հնարավոր է ստուգել արյան անալիզի միջոցով: Կան կարծիքներ, որ, եթե օրգանիզմին չի բավարարում վիտամինի մակարդակը, կարող է նկատվել արյան մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակ: Բիոտինը կարևոր է նաև օրգանիզմի մի շարք գործառույթների համար, հատկապես՝ մաշկի ու մազերի վիճակի:

Բիոտինի անբավարար քանակն առաջացնում է մաշկի հետ կապված խնդիրներ (մաշկի յուղոտություն մաշկի չորություն), եղունգների թուլություն, մազաթափություն և թեփ: Դա կարող է հանգեցնել նաև դեպրեսիայի, թուլության, գրգռվածության, հոգնածության, ախորժակի կորստի և քորի:

Կարդացեք նաև

  • Բիտոնինն օգնում է ազատվել սթրեսից:
  • Օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը:
  • Օգնում է պահպանել մաշկի առողջությունը:
  • Օգնում է ազատվել մազաթափությունից:
  • Օգնում է ամրացնել եղունգները:
  • Կարող է օգնել կանխարգելել վաղաժամ ծերացումը:
  • Օգնում է կանխարգելել վաղաժամ կնճիռների առաջացումը:
  • Պահպանում է մաշկի պաշտպանիչ շերտը:
  • Օգնում է լավացնել հիշողությունը և կենտրոնանալու կարողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս