
Ո՞ր դեպքերում է վարչապետը զրկվելու իր լիազորություններից. ներկայացնում է Արդարադատության նախարարը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, ր իրենք նախատեսում են, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից.
«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե բացի վարչապետից՝ նշանակվել են կառավարության անդամների 2/3-րդը: Եթե վարչապետը կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն, կամ էլ՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել, զրկվում է իր լիազորություններից: Եթե վարչապետը ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի, այդ դեպքում նույնպես կարող է զրկվել իր լիազորություններից»: