
«Արսենալը» կրկին պարտվեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» կրկին պարտվեց, այս անգամ «Բրայթոնին» (2:1):
Մեկնարկային րոպեներին «զինագործները» տիրել էին նախաձեռնությանը, սակայն առաջին իսկ գրոհի ժամանակ «Բրայթոնի» ֆուտբոլիստները գրավեցին «Արսենալի» դարպասը: Աչքի ընկավ Քրիս Դանկը: «Բրայթոնի» ֆուտբոլիստները շարունակեցիին զարգացնել հաջողությունը և 26-րդ րոպեին խփեցին նաև երկրորդ գոլը: Գոլի հեղինակ դարձավ Մարեյը: Խաղավարտին «զինագործներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց իր անդրանիկ գոլը լոնդոնյան ակումբի կազմում՝ հաշիվը դարձնելով 2:1: Երկրորդ կեսում թիմերից ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունն և հանդիպումն ի վերջո ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Բրայթոնի»: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին: