Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ առանց Նեյմարի՝ մեզ հեշտ է լինելու հաղթել ՊՍԺ-ին». Զիդան

Մադրիդի  «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ սպասվելիք խաղի մասին:

«ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ է, և ֆուտբոլիստը, ով կփոխարինի Նեյմարին, միևնույն է, կլինի լավը: Չեմ կարծում, որ առանց Նեյմարի՝ մեզ հեշտ է լինելու հաղթել ՊՍԺ-ին: Մենք ցավում ենք Նեյմարի համար:

Ֆուտբոլիստները միշտ երազում են նման խաղերի մասին: Մինչև ՊՍԺ-ի հետ խաղը, մենք պետք է լավ խաղ անցկացնենք առաջնությունում:

Շատ կարևոր է, որ Մարսելոն վերադարձել է: Ինչ վերաբերում է Մոդրիչին և Կրոսին, ապա մենք կարծում ենք, որ նրանք ամբողջությամբ պատրաստ կլինեն հաջորդ խաղերին»,- նշել է Զիդանը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս