Նիգերիացի 18-ամյա հարձակվող Մայքլ Ակպալան միացել է «Լոռի»-ին
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Նիգերիացի 18-ամյա հարձակվող Մայքլ Ակպալան պայմանագիր ստորագրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Մայքլ Ակպալան Ջոզեֆ Ակպալայի եղբայրն է: Վերջինս կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Բրյուգեում» եւ գերմանական «Վերդերում»: