Բաժիններ՝

«Վենգերը լեգենդ է, բայց ժամանակն է, որ նա հեռանա «Արսենալից»». Կարագեր

Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալը» հաջողությունների չի հասնի, քանի թիմի ղեկին է Արսեն Վենգերը:

«Այս ամբողջ նեգատիվը պոզիտիվի վերածելու համար պետք է պարզապես հայտարարել, որ Արսեն Վենգերն ամռանը կհեռանա ակումբից: Իհարկե, պետք է նշել, որ նա Անգլիայի լավագույն մարզիչներից մեկն է: Դա իրականություն է: Բայց հիմա լոնդոնյան ակումբի մի շարք երկրպագուներ չեն ցանկանում, որ իրենք հաղթեն Եվրոպա լիգան, որպեսզի Վենգերը հեռանա: Դա տխուր է:

Ես սիրում եմ Վենգերին: Նա լեգենդ է:  Բայց կարծում եմ, որ արդեն ժամանակ է, որ ղեկավարությունն ասի. «Բավական է: Մեկ ուրիշը պետք է գլխավորի մեր ակումբը և տանի այն այլ ուղղությամբ»:  Բանը նրանումն է, որ Արսեն Վենգերը վատ է անում իր գործը: Վերջին 4 տարում նա հաղթեց Անգլիայի 3 գավաթ, և դա լավ աշխատանքն է, բայց պետք է գա մեկը, որ իր գործը հիանալի կանի»,- Կարագերի խոսքերն է փոխանցում  Sky Sports-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս