
«Հարի Քեյնին ուրախ կլինի ստանալ մոլորակի յուրաքանչյուր ակումբ». Ռոնալդինիո

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը մեկնաբանել է Հարի Քեյնի խաղը: Ռոնալդինիոն գտնում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է մոլորակի բացարձակապես յուրաքանչյուր թիմի:
«Հարի Քեյնն արդեն երկար ժամանակ է խաղում բարձր մակարդակում, բայց այս մրցաշրջանում նա նոր մակարդակի վրա դուրս եկավ: Հիմա նա այնպես է խաղում, որ նրանց ստանալ ուրախ կլինի մոլորակի յուրաքանչյուր ակումբ: «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», կարևոր չէ: Հիմա նա այն ֆուտբոլիստներից մեկն է, որի համար յուրաքանչյուր թիմ տեղ կազատի:
Վերջին ժամանակները մենք տեսանք, որ լավագույն ակումբները պատրաստ են վճարել այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի պետքական ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Հիմա կան ընդամենը 4-5 թիմ, որոնք կարող են վճարել յուրաքանչյուր գին»,- Ռոնալդինիոյին է մեջբերում FourFourTwo-ն:
«Տոտենհեմի» նախկին հարձակվող Թեդի Շերինգեմը չի հավատում «3 առյուծների» հաղթանակին կայանալիք Մունդիալում, քանի որ, ըստ նրա՝ հավաքականի կազմում կա միայն մեկ թոփ-ֆուտբոլիստ՝ Հարի Քեյնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը