
«Եթե ես որոշում կայացնեի, ապա Դոնարուման արդեն հեռացած կլիներ «Միլանից»». Մինո Ռայոլա

Չհաջողվեց փող աշխատել տրանսֆերից: Գործակալ Մինո Ռայոլան մինչև հիմա վրդովված է «Միլանում» մնալու՝ Ջանլուիջի Դոնարումայի որոշումից:
«Ջիջոն ընտրություն կայացրեց և մնաց «Միլանում»: Ես հարգում եմ դա: Բայց եթե նա խնդրեր ինձ տրանսֆերի մասին, ես հենց նույն վայրկյանին կանցնեի աշխատանքի:
Անկեղծ ասած, եթե ես որոշում կայացնեի, ապա Ջիջոն արդեն գնացած կլիներ «Միլանից»»,- Ռայոլային է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
2017թ. ամռանը Դոնարուման 4-ամյա պայմանագիր ստորագրեց «Միլանի» հետ: Նախքան ստորագրելն ակումբի և դարպասապահի միջև տարաձայնություններ կային, և Ջիջոն հրաժարվում էր մնալ «Միլանում»: Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման անցկացրել է 38 խաղ, որոնցից 14-ը՝ չոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը