ԱԺ-ն ընտրում է ՀՀ 4-րդ նախագահին (ուղիղ միացում)

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Պատգամավորները կշարունակեն քննարկել Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:

Ժամը 10:30-ին կմեկնարկի ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը ՀՀ 4-րդ նախագահի  պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:

Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031