
50 օրում Հայաստանն առանց գումար կմնար. բյուջեում ընդհանրապես փող չկա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությանը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում:
Դաշինքն առաջարկում էր ներմուծվող ապրանքներից սահմանին ԱԱՀ-ի գանձումը հետաձգել 50 օրով, այսինքն՝ թույլ տալ, որ ներմուծողը ապրանքը վաճառելու հնարավորություն ունենա, նոր հարկ վճարի: Այս նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր, նույնիսկ տնտեսական հարցերի հանձնաժողովն էր դրական եզրակացություն տվել երկրորդ ընթերցման համար:
Բայց ՀՀԿ-ն դեմ քվեարկեց: Պատճառն այն է, որ բյուջեում ընդհանրապես փող չկա, և եթե ԱԱՀ-ի վճարումը 50 օրով հետաձգվի, ապա այդ 50 օրում երկիրը կարող է ընդհանրապես առանց գումար մնալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: