
«Արսենալ»-ը պարտվեց խոշոր հաշվով. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին (0:3):
Հանդիպման մեկնարկին՝ 14-րդ րոպեին, «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվան հեռահար դիպուկ հարվածով առաջ մղեց «քաղաքայիններին»: Մինչ առաջին կեսի ավարտը «Մանչեսթեր Սիթի»-ին 2 անգամ էլ գրավեց «Արսենալ»-ի դարպասը: Նախ խաղի 28-րդ րոպեին աչքի ընկավ Դավիթ Սիլվան, այնուհետ՝ 33-րդ րոպեին Սանեն:
Երկրորդ կեսի մեկնարկային «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, բայց նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Օբամեյանգը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում: