
Խառնեք այս բաղադրիչներն ու մոռացեք քրտինքի տհաճ հոտի մասին

Թեև կարծիքներ կան, որ հակապերսպիրանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ։
Բաղադրիչներ
- 25 գրամ սոդա
- 15 գրամ եգիպտացորենի օսլա
- 30 գրամ կոկոսի յուղ
- եթերային յուղեր։
Պատրաստման եղանակը
- Խառնեք օսլան ու սոդան։ Սոդան համարվում է քրտինքի հոտի դեմ լավագույն միջոցը, քանի որ օգնում է պայքարել բակտերիաների դեմ։ Օսլան արագ կլանում է խոնավությունը, ինչի արդյունքում անութափոսերը չոր են մնում։
- Ավելացրեք կոկոսի յուղը։
- Կարող եք նաև մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնել՝ ըստ նախընտրության։
- Լցրեք հակապերսպիրանտի տարայի մեջ, պահեք սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը