
«Մենք եկել ենք օգնելու և «զինագործների» մակարդակը կրկին բարձրացնելու համար». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» մասին:
«Արսենալի» համար հեշտ ժամանակներ չեն: Բայց մենք եկել ենք օգնելու և նորից «զինագործների» մակարդակը բարձրացնելու համար: Գիտենք նաև, որ հեշտ չի լինելու: Ինձ հաճելի է աշխատել Արսեն Վենգերի հետ: Նրա համար ևս հեշտ շրջան չէ: Հարկավոր է պայքարել նաև նրա համար»,- ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը փաստել է նաև, որ «Արսենալը» հարձակվողական ոճի ֆուտբոլ է խաղում և իրեն դա դուր է գալիս: Եվ հենց այդ տեսանկյունից ինքը չի համապատասխանել «Մանչեսթեր Յունայթեդին»: