
«Ըտենց ենք որոշել, ըտենց ա պետք». կնոջ դեմ «գրոհած» ավագանու անդամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավագանու «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի դեմ «գրոհած», նրա ձեռքից քաշքշած ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Կենտրոն-1» համատիրության նախագահ-կառավարիչ Սուրեն Ներսիսյանը, պարզվում է, Կենտրոն համայնքում, մասնավորապես՝ Պռոշյանի հատվածում հինգ դրամով թանկացրել է համատիրությանը վճարվող վարձը։
Երբ բնակիչներից ոմանք փորձել են պարզել, թե ինչու է համատիրության նախագահն ինքնագործունեություն ծավալում, եթե այլ համայնքներում բնակվարձերի գները փոփոխության չեն ենթարկվել, վերջինս պատասխանել է․ «Ըտենց ենք որոշել, ըտենց ա պետք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: