Հայերն օգնել են վթարի ենթարկված Վրաստանի քաղաքացուն. aliq.ge
Վրաստանցի երիտասարդին, ով Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի է ենթարկվել, օգնել են տեղի բնակիչները՝ մինչ փրկարարների ժամանելը: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:
Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան վթարվել է ՀՀ-ի Սյունիքի մարզում՝ հաղորդում է Սպուտնիկ գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվությանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գլորվել ձորը:
Տեղի բնակիչները տուժած վարորդին դուրս են բերել մեքենայից, տեղափոխել հիվանդանոց՝ դեռևս մինչ փրկարար ուժերի դեպքի վայր հասնելը:
Տուժողը 1989 թվականին ծնված Զուրաբ Էտիպաշվիլին է, այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: