Ամենացածր ցուցանիշը՝ վերջին երեք տարիների ընթացքում. որքա՞ն է կազմել կապի ծառայությունների հասույթը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կապի ծառայություններից ստացված հասույթը (առանց ԱԱՀ–ի, ընթացիկ գներով) 2017 թվականի ամփոփ տվյալների համաձայն կազմել է 145588300 ՀՀ դրամ: Այս մասին «Փաստ»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից: Պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ ի տարբերություն 2017 թվականի, այդ ցուցանիշը 2016 թվականին ավելի բարձր է եղել: 2016 թվականին կապի ծառայություններից ստացված հասույթը կազմել է 151844700 ՀՀ դրամ: ԱՎԾ տվյալները փաստում են, որ վերջին երեք տարիների ընթացքում կապի ծառայություններից հասույթի ցուցանիշն ամենաբարձրը եղել է 2015 թվականին՝ կազմելով 169386700 ՀՀ դրամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս