«Ընտրվելուց հետո է՞լ եք շարունակելու այսպիսի գեղեցիկ և ոչինչ չասող պատասխաններ տալ». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Դանիելյանին

Ինչպես հայտնի է, ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ թեկնածու են առաջադրում Գևորգ Դանիելյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցով դիմեց Գ. Դանիելյանին. «Դուք մի հարցազրույցում Մարտի 1-ի վերաբերյալ ասել եք՝ ցավում ենք, որ ընդդիմության և իշխանության հակասությունները վերածվեցին նման բախումների, և ընդդիմադիր քաղաքական ուժերը եթե կարողանային զուսպ լինել, ապա նման բանից կխուսափեինք: Դուք հիմա է՞լ եք գտնում, որ դա իրավիճակի ճիշտ գնահատականն է»:

Ի պատասխան՝ Գ. Դանիելյանն ասաց. «Եթե չկա վերջնական դատական ակտ, որևէ մեկն իրեն չի կարող իրավունք վերապահել սպառիչ գնահատականներ տալ: Դուք քաղաքական գործիչներ եք, երբեմն ձեզ իրավունք եք վերապահում այդպիսի գնահատականներ տալու՝ համարելով դա քաղաքական հարց: Ընդամենն իրավիճակի գնահատական է եղել այնքանով, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը չի կարող իրեն իրավունք վերապահել առաջ գնալու և փոխարինելու դատական իշխանությանը»:

«Դուք Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց հետո է՞լ եք շարունակելու այսպիսի գեղեցիկ և ոչինչ չասող պատասխաններ տալ, որից բան չենք հասկանում»,- հետաքրքրվեց Ա. Միրզոյանը:

Կարդացեք նաև

Գ. Դանիելյանն էլ ասաց, որ Բարձրագույն խորհրդի կազմում աշխատելու ժամանակահատվածում երբեք չի փոխարինելու որևէ դատավորի, երբեք չի փորձելու սպառիչ գնահատական տալ մի հարցի առնչությամբ, որի իրավասությունը չունի:

Տեսանյութեր

Լրահոս