
Նոր «չեմպիոնները» հայտնի են

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է:
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ
- ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ
- «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ
- «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
- «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
- «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ