4 բնական միջոց՝ բարձր ճնշման դեմ պայքարելու համար

Արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնել չի կարելի: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում.

  • կաթված
  • թրոմբոզ
  • սրտամկանի ինֆարկտ:

Սա նշանակում է, որ խնդրի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և վերահսկել արյան ճնշումը: Կայքի հաղորդմամբ՝ այդ գործում կօգնեն նաև բնական միջոցները:

Կիտրոնի հյութ և մաղադանոս: Հեղուկի կուտակումն ու այտուցները կարող են վտանգավոր լինել, հատկապես, երբ խոսքը հիպերտոնիայի մասին է: Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել այտուցների դեմ՝ օգնելով օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները: Խորհուրդ է տրվում ամեն առավոտ 1-2 բաժակ ջրին կիտրոնի հյութ ավելացնել և խմել քաղցած վիճակում:

Սխտոր: Սխտորն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: Այն օգնում է նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խթանում է անոթների լայնացումն ու խոչընդոտում թրոմբների առաջացմանը: Սխտորն օգտագործեք մթերքի մեջ, կամ ամեն օր մի պճեղ սխտոր կերեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում սխտորը մեկ բաժակ ջրում թողնել 6-8 ժամ:

Կարդացեք նաև

Սև շոկոլադ: Սև շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջությանը: Այն նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր մի փոքր սև շոկոլադ օգտագործել: Հաշվի առեք, որ խոսքը կաթնային շոկոլադի մասին չէ:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք կարևոր պրոցեսներ: Այն օգտակար ճարպեր է պարունակում, ինչպես նաև մի խումբ սննդարար նյութեր: Ձիթապտղի յուղն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս