Սևակ Խանաղյանը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2018»-ում
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը, ով կկատարի «Քամի» երգը:
Փետրվարի 25-ին տեղի ուենցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես եկան տասը մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 ﬕավոր) և Ամալիյա Մարգարյանը (15 միավոր):