
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն հաղթեց 84։65 հաշվով։
Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը անիմաստ սխալներ էր գործում և անհաջող գործում հարձակման գծում։ Սակայն մեկնարկային քառորդն ավարտվեց 2 գնդակի առավելությամբ՝ 22։20։ Երկրորդ քառորդում ազգային ընտրանին սկսեց ավելի վստահ գործել և մեծ ընդմիջման գնաց 41։30 հաշվի առավելությամբ։ Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն ուներ և տիրել էր խաղային իրավիճակին (65։51 հաշիվ)։ Ի վերջո Հայաստանի հավաքականի հաջողվեց հաղթել 84։65 հաշվով։
Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 28-ին Դանիայում։