
Հիվանդանոցում մահացել է Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը. shamshyan.com

Երեկ ՝ փետրվարի 24-ին, հիվանդանոցում մահացել է փետրվարի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ, 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։