
Պահքի ուտեստ. Գազարով կոտլետներ՝ պատրաստված սպիտակաձավարով

Բաղադրիչներ
1. Գազար – 2-4 հատ
2. Բուսայուղ – 3-4 ճ/գ
3. Սպիտակաձավար – 2 ճ/գ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Պաքսիմատ – 2 ճ/գ
6. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Սպիտակաձավարը լցնել թասի մեջ, ավելացնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե:
2. Գազարը եփել, սառեցնել և մաքրել: Հետո անցկացնել քերիչով:
3. Ավելացնել ալյուրը, սպիտակաձավարը և աղը: Լավ խառնել:
4. Ձևավորել կոտլետներ և թավալել պաքսիմատի մեջ:
5. Թավան դնել միջին կրակի վրա, ավելացնել բուսայուղ և 3-4 րոպե տապակել երկու կողմից:
6. Դնել թղթե անձեռոցիկի վրա, ազատվել ավելորդ յուղից և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը